Երևանի Կոնյակի Գործարան
1882թ-ին բացվում է Երևանի կոնյակի գործարանը, որը դառնում է Հայաստանի ալկոհոլային խմիչքների առաջատար ընկերությունը։ 1900թ-ին Փարիզի ցուցահանդեսից հետո ալկոհոլի բարձր որակի շնորհիվ, շշերի վրա թույլատրեցին գրել կոնյակ այլ ոչ թե բրենդի։
1913թ-ին կոնյակը ունեցավ ամենամեծ ճանաչումը, երբ «Շուստով և որդիներ» ընկերությունը հայրենական ու օտարերկրյա մի քանի գործարարների հետ սկսեց մատակարարել իր արտադրանքը ռուսական կայսերական արքունիքին։
Հայկական կոնյակը միշտ բարձր պահանջարկ է ունեցել։ Խորհրդային տարիներին կոնյակը արտահանվում էր ավելի քան 21 երկիր։ Ներկա պահին կոնյակը արտահանվում է դեպի 31 երկիր։ Հայկական կոնյակի ամենապահանջված երկրներն են Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը և Գերմանիան։
Շատ անվանի մարդիկ են սիրել և գնահատել հայկական կոնյակը, որոնցից էր Ուինսթոն Չերչիլը։ Անձամբ Ստալինն էր վերահսկում, որ կոնյակը առաքվի Բրիտանիայի վարչապետին։
Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-ուրբաթ
Աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00
https://am.araratbrandy.com/